Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՊՀ-ում քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային խնդիրները

Փետրվար 01,2022 23:03

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել թռչնամսի շրջանառության ոլորտում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Քննարկմանը մասնակցում էին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներ, ՄՊՀ հասարակական խորհրդի անդամներ, այլ պաշտոնատար անձինք:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ նախորդ տարի հանձնաժողովը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ թռչնամսի շրջանառության ոլորտում մրցակցային ընդհանուր իրավիճակի բացահայտմանն ուղղված համալիր ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ուսումնասիրությունը մասնավորապես ցույց է տվել, որ համաշխարհային շուկայում աճում են թռչնամսի արտադրության ծավալները, սակայն առավել առաջանցիկ տեմպերով աճում է սպառումը, և կա կանխավարկած, որ առաջիկա տարիներին այն շարունակվելու է, ինչը նախադրյալներ է ստեղծում տեղական արտադրության ընդլայնման համար: Հանդիպման նպատակն էր քննարկել  այն առանցքային պատճառները, որոնք խոչընդոտում են հավի մսի տեղական արտադրության ծավալների ավելացմանը, քանի որ դրանք թեպետ ավելացել են, սակայն հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ շուրջ 30 տոկոս:

Հանդիպմանը ներկա տնտեսավարողներն ի պատասխան բարձրաձայնեցին մի շարք հարցեր, մասնավորապես հումքի ներկրման, սննդամթերքի անվտանգության և ստանդարտների պահպանման, մայրական կազմի համալրման և այլ խնդիրների վերաբերյալ: Ոլորտի պատասխանատուները պարզաբանումներ ներկայացրեցին և պատրաստակամություն հայտնեցին քննարկել բարձրացված խնդիրների լուծման ուղիները:

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28