Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից առաջ գնում էինք խոշորացման, բայց եկանք քաղաքական կոնսենսուսի». Հայկ Խանումյան

Փետրվար 02,2022 13:08 Share

Արցախի հանրապետության ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվեց «ԱՀ սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը, որով առաջարկվում է սահմանադրությամբ նախատեսված՝ վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել եւ 5 տարին դարձնել 10 տարի: Ինչպես զեկուցեց ԱՀ նախագահի ներկայացուցիչ, Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, դեռեւս մեկ տարի առաջ իրավիճակը՝ վարչատարածքային բաժանման վերանայման մասին կետը, քննարկվել է:

«Քաղաքական ուժերի մոտ կա կոնսենսուս, որ մարտին վարչատարածքային բաժանման վերաբերյալ փոփոխություններ չենք անի: Համապատասխան քաղաքական որոշման դեպքում կմշակվի հայեցակարգ: Պատերազմից առաջ գնում էինք խոշորացման, մշակվում էր հայեցակարգ, բայց հետեւանքները հաշվի առնելով՝ քաղաքական ուժերն առաջարկեցին այդ ճանապարհով չգնալ: Առաջիկայում միջհամայնքային միավորումների հետ կապված նախաձեռնություններ կլինեն, եւ դա խոշորացում չէ, այլ համայնքների գործակցության մեխանիզմ»,-տեղեկացրեց Հայկ Խանումյանը:

Քվեարկությամբ որոշումն ընդունվեց երեսուն կողմ ձայներով: Հաջորդիվ տեղի ունեցած միաձայն քվեարկությամբ այս նախագիծը ներկայացվելու է Արցախի գերագույն խորհրդին՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը լուծելու նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28