Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կառուցվելիք համալիրի հեռավորությունը ինստիտուտից նույնքան է, ինչքան մյուս կողմից արդեն կառուցված եւ շահագործման հանձնված 4 բնակելի շենքերը. Նարեկ Մանուկյան

Փետրվար 14,2022 19:45

«Կառուցվելիք համալիրի հեռավորությունը ինստիտուտից նույնքան է, ինչքան մյուս կողմից կառուցված ու արդեն շահագործման հանձված 4 բնակելի շենքերը»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով գիտաշխատողների այն մտահոգություններին, թե նման քիմիական նյութերով զբաղվելուն զուգահեռ՝ այդ տարածքում բնակելի շենք կառուցելը անթույլատրելի է կամ առնվազն ռիսկային, ասաց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ այսօր ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում, բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ ինստիտուտի տարածքում կառուցվող բնակելի շենքի:

Նարեկ Մանուկյանը նաեւ նշեց, որ հորատման աշխատանքները ինչպես նաեւ մյուս բոլոր կատարվելիք աշխատանքները որեւէ ձեւ չեն իրականացվում ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում: Գույքը, որի վրա կատարվում են աշխատանքները պատկանում են «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությանը. «Մենք որեւէ այլ ընկերության կամ պետական մարմնի տարածք չենք ներխուժել, ոչ էլ որեւէ աշխատանք չենք իրականացնում իրենց տարածքում»,-ասաց Նարեկ Մանուկյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28