Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն առաջին անգամ հայտնել է իր զոհերի թիվը

Մարտ 03,2022 12:12 Share

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջին անգամ հայտնել է իր զոհերի թիվը: Ըստ գերատեսչության՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է 498, վիրավորվել՝ 1597 ռուս զինծառայող:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս զոհված զինծառայողների թիվը հասնում է 5800-ի:

Իր հերթին Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը: Ըստ գերատեսչության «Ուկրաինայի ուժային կառույցների զինծառայողների և ազգայնականների» շրջանում զոհերի թիվը հասել է 2870-ի, իսկ վիրավորներինը՝ 3700-ի: Գերեվարվել է 572 ուկրաինացի:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031