Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հայկական մշակույթին նվիրված փառատոնն Իտալիայում բացվեց «Հայկական ժողովրդական երգեր» գրքի շնորհանդեսով, որն առաջին անգամ լույս էր տեսել 100 տարի առաջ

Մարտ 17,2022 12:07 Share

Ս.թ. մարտի 15-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը Աբրուցցոյի մարզկենտրոն Պեսկարա քաղաքում մասնակցեց և ելույթով հանդես եկավ Հայաստանին և հայկական մշակույթին նվիրված Փառատոնի բացման արարողությունը, որը կազմակերպվել է Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Փառատոնը բացվեց «Կարաբբա Էդիտորե Լանչանո» /Carabba Editore Lanciano/ հրատարակչության տպագրած «Հայկական ժողովրդական երգեր» գրքի շնորհանդեսով, որն առաջին անգամ լույս էր տեսել հարյուր տարի առաջ՝ 1921թ․։

Ժողովածուի մեջ տեղ են գտել հայ գրող, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոբանյանի /Արշակ Չոպանյան, Arshag Chobanian, 1877-1954թթ․/ կողմից Վենետիկի և Վիեննայի հայկական միաբանություններում պահվող ձեռագրերից հավաքված աշուղական և ծիսական երգեր, բանաստեղծություններ, աղոթքներ, ժողովրդական երգեր՝ իտալերեն թարգմանությամբ։

Թարգմանությունները կատարել է իտալացի գրող Դոմենիկո Չամպոլին /Domenico Ciampoli, 1852-1929 թթ․/։

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031