Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Արցախում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ միջոցառումների վերաբերյալ

Մարտ 21,2022 13:05

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին:

Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 24-րդ կետը, հաշվի առնելով, որ 2022 թվականի մարտի 19-ից սկսած Արցախի Հանրապետությունում անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում և ելնելով առաջացած խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտությունից ՝

  1. Արցախի Հանրապետության պետական մարմինների և պետական կազմակերպությունների (այդ թվում՝ ուսումնական հաստատությունների) ղեկավարներին հանձնարարվել է տնօրինվող հաստատությունների աշխատակազմերի միջոցով սեփական միջոցների հաշվին կազմակերպել այդ հաստատությունների շենքերի ու հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:
  1. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Ստեփանակերտի քաղաքապետին հանձնարարվել է անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ տանել հանրապետության ընդհանուր օգտագործման (միջպետական, հանրապետական և տեղական նշանակության) ճանապարհների ձնամաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ և այդ մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել Արցախի տեղեկատվական շտաբին՝ հրապարակելու նպատակով:
  1. Ստեփանակերտի քաղաքապետին առաջարկվել է բացի համայնքային կազմակերպությունների ներուժից, Ստեփանակերտում ձնամաքրման աշխատանքներին ներգրավել նաև մասնավոր սեկտորի գործատուների աշխատուժն՝ իրենց աշխատավայրերի հարակից տարածքները սեփական միջոցներով ձնամաքրելու ձևով:
  1. Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է ղեկավարվել սույն հրամանագրի դրույթներով:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031