Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրենը ձերբակալվել է. «Փաստինֆո»

Մարտ 21,2022 23:40

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը ձերբակալվել է՝ ՔԿ֊ում քննվող քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՔԿ֊ից հաստատեցին տեղեկությունը ՝ նշելով, որ վերջինս ձերբակալվել է  Քրեական օրենսգրքի 189֊րդ հոդվածի 3֊րդ մասի կասկածանքով, այն է՝ կեղծ ձեռնարկատիրությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։

Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր նաև 2019թ֊ին։

Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի և դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031