Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակութային կրթությունը մեզ համար ունի նաև անվտանգության բաղադրիչ». Վահրամ Դումանյան

Մարտ 23,2022 18:20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա:
Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանն ու Կարեն Թռչունյանը:

Նախարարը շրջել է բուհի ուսումնական լաբորատորիաներում, ծանոթացել կրթական գործընթացին: Այնուհետև Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկայացրել է բուհի ընթացիկ գործունեությունը՝ անդրադարձ կատարելով նաև արտերկրի արվեստի բուհերի հետ համագործակցության հարցերին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է արվեստի ոլորտում ակադեմիական կրթության կարևորությունը. «Մեզ համար մշակութային արժեքների ստեղծումը, հանրահռչակումն ու տարածումն առաջնային խնդիրներ են: Համոզված եմ, որ խորքային բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր ծառացած են մեր պետության և հասարակության առջև, կարող են արդյունավետ լուծումներ ստանալ կրթության և մշակույթի միջոցով: Այս իմաստով մշակութային կրթությունը մեզ համար, բացի հոգևոր արժեքների ստեղծումից, ունի նաև անվտանգության բաղադրիչ»:

Նախարարը նաև նշել է, որ նախարարությունը չի կարող մտնել արվեստի կրթության բովանդակային խնդիրների մասնագիտական տիրույթ. դրանով զբաղվելն ու կրթական ծրագրերի զարգացումն ապահովելը բուհի խնդիրն են: Պետությունը, սակայն, պարտավոր է խթանել բարձրագույն կրթության, մասնավորապես արվեստի ոլորտում ակադեմիական կրթության զարգացումը` բարձրացնելով կառավարման արդյունավետությունը, նպաստելով կրթական միջավայրի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհի զարգացմանն ու հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Վահրամ Դումանյանը պատասխանել է հանդիպմանը ներկա դասախոսների և ուսանողների հարցերին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031