Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող ռուս այս կամ այն մարզիկին միջազգայնորեն բոյկոտելը ճիշտ որոշում է. Վլադիմիր Զելենսկի

Մարտ 28,2022 14:13

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում իր դիրքորոշումն է հայտնել ռուս մարզիկներին և մշակույթի գործիչներին բոյկոտելու վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ ճիշտ չի լինի, օրինակ, բոյկոտել Լոզնիցային… Ես անգամ չգիտեմ պատճառը, որի հիման վրա կազմակերպությունը նրան դուրս է թողել: Ես կարծում եմ, որ ինչ-որ սխալմունք է եղել: Չգիտեմ: Ես խորությամբ այդ հարցին չեմ տիրապետում: Բայց նա նկարիչ է, որն ունի ուկրաինամետ դիրքորոշում: Սա այն է, ինչ ես լսեմ եմ: Արդարացի դիրքորոշում»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է մարզիկներին, Զելենսկին նշել է, որ եթե նրանք շարունակում են ապրել Ռուսաստանում, ապա պետք է զգան անհարմարությունը սեփական մաշկի վրա:

«Տեսեք, ես կարծում եմ, որ դու չես կարող զգալ այն ցավը, ինչ մենք ենք զգում, բայց դու գոնե պետք է իմանաս: Գոնե իմանաս կամ քո վրա ինչ-որ անհարմարություն զգաս: Այդ ժամանակ դու կարող ես հասկանալ, որ դու բոլորի նման չես: Իսկ քեզ քո կառավարությունը առանց կռվի վերցրել է: Եվ հետևաբար, քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող ռուս այս կամ այն մարզիկին միջազգայնորեն բոյկոտելը ճիշտ որոշում է: Քանի որ, ցավոք, նրանք [այնուամենայնիվ] առնչություն ունեն: Նրանք գուցե դա մինչև վերջ չեն զգում: Բայց նրանք պետք է հասկանան, որ իրենք երկրի միջազգային վարկանիշի գործիք են»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ մեկուսացման մեջ պետք է հայտնվեն այն մշակութային կամ սպորտային գործիչները, որոնք մնացել են Ռուսաստանում, և ոչ թե նրանք, որոնք դուրս են եկել այդ երկրից:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031