Լրահոս
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Ցանկանում ենք փորձել բոլոր ֆուտբոլիստներին այսպիսի դժվար խաղերում»

Մարտ 29,2022 11:12

Նորվեգիա – Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 28-ին` Օսլոյում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հարձակվող Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Հարցեր Խոակին Կապառոսին

Արդյո՞ք արդեն հասցրել եք ուսումնասիրել մրցակցին, նայե՞լ եք նրա վերջին խաղերը և ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա հանդիպումից:

– Այո՛, մենք վերլուծել ենք մրցակցի խաղը և բնականաբար մեր վերջին խաղը Չեռնոգորիայի հավաքականի հետ: Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետև Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ, որ շատ շուտով այդ հավաքականը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա:

 Սլովակիայի դեմ մրցավեճում նորվեգացիները խաղացին իրենց հիմնական կազմով: Արդյո՞ք Ձեզ համար նշանակություն ունի, թե վաղվա խաղում ինչ կազմով կխաղան նորվեգացիները, արդյո՞ք նրանց առաջատարները կխաղան հիմնական կազմում, թե՞ դուրս կգան փոխարինման:

– Իհարկե, շատ կարևոր է իմանալ մրցակցի, այս դեպքում Նորվեգիայի հավաքականի կազմը, սակայն կարծում եմ, որ այս հանդիպումները, որոնց հետ կապված ֆեդերացիան համապատասխան պայմանավորվածություններ է ձեռք բերել, այն նպատակն են հետապնդում, որ կարողանանք մրցակցել, որովհետև Ազգերի լիգայում մեզ բաժին են հասել բարդ մրցակիցներ:

 Արդյո՞ք արդեն կողմնորոշվել եք վաղվա խաղում Հայաստանի հավաքականի հիմնական կազմի հետ կապված: Հնարավո՞ր է լինեն փոփոխություններ՝ համեմատած Չեռնոգորիայի խաղի հետ:

– Իհարկե մենք արդեն հստակ պատկերացնում ենք հիմնական կազմը, բայց առջևում դեռ 24 ժամ կա: Կարող է լինել որոշակի փոփոխություն, որովհետև մենք ցանկանում ենք փորձել բոլոր ֆուտբոլիստներին դժվար խաղերում: Քանի որ հունիսին 4 հանդիպում ենք անցկացնելու, բոլոր տղաները պետք է համապատասխան փորձ ունենան: Ցանկանում ենք հնարավորինս լավ մրցակցել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031