Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր գլխավոր խնդիրը գազի գինը ներկայիս մակարդակում պահելն է. Գնել Սանոսյան

Ապրիլ 05,2022 15:36

Այսօր գլխավոր խնդիրը գազի գինը ներկայիս մակարդակում պահելն է, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում։ Դա հիմք կստեղծի տնտեսության կայունության համար: Այս մասին այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

Նախարարի խոսքով, կան երկրներ, որոնք գազը Հայաստանից մի քանի անգամ թանկ գնով են ստանում. «Հաշվի առնելով համաշխարհային միտումները գազի շուկայում՝ հիմնական ձեռքբերումը կապված է Հայաստանի համար գինը ներկայիս մակարդակում պահելու հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930