Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ

Ապրիլ 25,2022 19:55

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 25-ին հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Կարևորելով քաղաքային իշխանությունների հետ փոխգործակցված աշխատանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ, ինչպես Արցախի բոլոր համայնքների, այնպես էլ Ստեփանակերտի կենսագործունեության ապահովման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Այս համատեքստում ԱՀ նախագահն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է պետական բյուջեից միջոցներ հատկացնել մայրաքաղաքում նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար, որոնցից ամենակարևորը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի կարողությունների բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերն են, ինչի արդյունքում ամռանը բնակիչները խմելու ջրի խնդիր չեն ունենա:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին՝ Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները հավատարիմ են մնում ազատ և անկախ պետականության համար պայքարին՝ ընդգծելով, որ կարգավիճակի հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացվի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համաձայնությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930