Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վանեցյան․ «Եթե զգանք՝ հասնում ենք այն փուլին, որ պետք է խոսենք, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի ապագա կառավարությունում, անպայման կխոսենք»

Ապրիլ 30,2022 22:00

Ով է լինելու դիմադրության շարժման առաջնորդը․ այս պահին պարզ չէ։ Այսօր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրված ասուլիսին ասաց, որ պայքարը սկսվել է ապակենտրոն եւ ցանցային տարբերակով, որոշում է կայացվել, որ վաղը պայքարի բոլոր ուժերը միավորվելու են․ «Ով կլինի այդ առաջնորդը կամ ապագայում ով որ պաշտոնը կզբաղեցնի, այս պահին մենք չենք քննարկել, որովհետեւ իրականում մենք պայքարում ենք ոչ թե զուտ իշխանափոխության համար, այլ պայքարում ենք մեկ գաղափարի համար՝ ունենալ հզոր երկիր՝ Հայաստան, Արցախ եւ մեր երկրում անվտանգ եւ արժանապատիվ ապրող հայ մարդ։ Այդ առաջնորդը կլինի ես, դուք, Իշխանը Սաղաթելյանը կամ մյուսը, այս պահին չի քննարկվել։ Վաղը կամ մյուս օրը եթե զգանք, որ հասնում ենք այն փուլին, որ պետք է խոսենք, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի ապագա կառավարությունում, անպայման կխոսենք։ Հավատացեք, մենք ունենք այնպիսի կադրային բազա, որ չունի իշխանությունը։ Բայց պետության հիմքերն այնպես են խարխլված, որ Հայաստանի վերականգնման գործում մենք պետք է ներառենք բոլոր ուժերին, որոնք ուզելու են եւ ի վիճակի են աշխատել Հայաստանի եւ Արցախ ի համար՝ անկախ նրանից՝ իրենք այսօր որտեղ են եւ ինչ են անում, սփյուռքի ներուժը պետք է օգտագործենք»։

Հիշեցնենք, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում դիմադրության շարժման մեծ հանրահավաքն է սպասվում, եւ ինչպես ընդդիմադիրներ են ասում՝ պայքարի վճռական փուլն է։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930