Լրահոս
Օրվա լրահոսը

Կարին Տոնոյանը՝ գլխավոր դատախազին. «Արթուր Դավթյան, խոստանում եմ, ամբողջ կյանքդ դողէրոցքի մեջ ես լինելու»

Մայիս 03,2022 19:05

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները գլխավոր դատախազության շենքի առջեւ բավականին երկար կանգնած սպասում էին, որ համակարգի մի որեւէ իրավասու անձ կիջնի եւ կպատասխանի, թե ի՞նչ ընթացք է տրվել  դեռ ապրիլի 26-ին ներկայացրած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին իրենց դիմումին:

Բավականին երկար  ընդմիջումներով ծնողներին մոտեցան չորս անձինք, որոնցից ոչ մեկը, սակայն, չկարողացավ կամ իրավասու չէր պատասխանել միակ հարցին. իրենց միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: «Այս շենքում են աշխատում, բայց դողում են: Նենց մարդ թող գա, որը չվախենա ու կարողանա մեր հարցերին հստակ պատասխանել. Նիկոլ Փաշինյանը ներգրավվա՞ծ է որպես մեղադրյալ»,-պահանջում էին զոհվածների հարազատները:

Իսկ Կարին Տոնոյանը հայտարարեց. «Հայաստանի գլխավոր դատախազության աշխատակիցը վախից դողալով չկարողացավ մեր հարցին պատասխանել: Մենք ընդամենը ծնող ենք, որոնք ունեն հարցեր: Այս պետությունում մեկը չկա, որ չվախենա: Անգամ իրենց գործառույթը բացատրելիս ծնողների առջեւ կանգնած դողում են: Այդ դողէրոցքը ավելանալու է: Արթուր Դավթյան, ամբողջ կյանքումդ դողէրոցքի մեջ ես լինելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031