Երեւանի կենտրոնում անհնազանդության գործողություններ են: Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կրկին փողոցներ են փակել: Ի պատասխան որոշ վարորդների դժգոհությունների՝ ցուցարարներից մեկը բարձրախոսով ասաց. «Ժողովուրդ ջան, դուք հիմա վռազում եք, բայց վաղը վռազելու տեղ չեք ունենա, եթե այսպես շարունակվի»:
«Ընկեր, գործիցս ընկնում եմ, իմ օրվա ապրելու փողից»,-դժգոհեց մի քաղաքացի: «Էսօր էս ճամփա փակողների «գլավարները» ուրախանում են սաղիս վրա, մեկ ա բան չի փոխվելու»,-ասաց մի քաղաքացի: «Ժողովուրդ ջան, կռիվ մի արեք, շուտով էս ակցիան ավարտվելու է: Հայաստանում չեն կարող լինել Թուրքիայի շահերը սպասարկող իշխանություններ»,-հայտարարվեց բարձրախոսով:



















































