Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Ավետիսյանի արարքն անհրաժեշտ պաշտպանություն է. Փաստաբան Դավիթ Թումասյան

Հոկտեմբեր 08,2026 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Դավիթ Թումասյանը գրում է.

«Անհրաժեշտ պաշտպանությունն անձի ԻՐԱՎՈՒՆՔն է, որը ձևակերպված է ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ ԱՆԿԱԽ հակաիրավական ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ իրավասու մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից կամ պաշտոնեական դիրքից:

Անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության որոշման համար նախատեսված են 6 պայմաններ։

Դրանք են՝

Ոտնձգությանը վերաբերող իրավաչափության պայմաններն են՝

1.Ոտնձգությունը պետք է լինի հակաիրավական՝ ուղղված լինի պաշտպանվողի կամ այլ անձի կյանքին, առողջությանը, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին:

2.Ոտնձգությունը պետք է առկա լինի:

3.Ոտնձգությունը պետք է իրական լինի:

Պաշտպանությանը վերաբերող իրավաչափության պայմաններն են՝

4. Պաշտպանություն թույլատրվում է ամեն անգամ, երբ առկա է ոտնձգություն:

5.Պաշտպանությունն իրականացվում է անմիջապես ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով: Ոտնձգողին կարող է պատճառվել ինչպես գույքային, այնպես էլ անձնական բնույթի, ներառյալ ֆիզիկական վնաս, ներառյալ՝ մահ:

3.Չպետք է թույլ տրվի անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում հակաիրավական ոտնձգություն կատարողին դիտավորությամբ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ, եթե տվյալ իրադրությունում ոտնձգությունից պաշտպանվելը հնարավոր չէր ավելի թեթև վնաս պատճառելով, կամ պաշտպանվողը տվյալ իրադրությունում չի գիտակցել և չէր կարող գիտակցել ավելի թեթև վնաս պատճառելու հնարավորությունը:

Ավելին, նույն հոդվածի 6-րդ մասը հատուկ շեշտում է, որ եթե տվյալ իրադրությունում պաշտպանվողը ՎԱԽԻ, ՀՈՒԶՄՈՒՆՔԻ, ՍԹՐԵՍԻ կամ ԱՅԼ ՕԲՅԵԿՏԻՎ ԿԱՄ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ հետևանքով չի գիտակցել և չէր կարող գիտակցել, որ հակաիրավական ոտնձգությունը կամ դրա իրական սպառնալիքը բացակայում է, ապա վնաս պատճառող արարքը համարվում է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված:

Վերը նշված նորմերի պարզ վերլուծությունն ակնհայտ վկայում է, որ կինը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում և կգործեր այդ վիճակում, եթե անգամ կյանքից զրկեր ադրբեջանցուն, քանի որ՝

-զինված ադրբեջանցին ապօրինի մուտք էր գործել իր բնակարան և նրա երեխաներն այդ բնակարանում էին, ովքեր վախից գոռում էին, օգնություն կանչում,

-այդ վիճակն իրական էր, շարունակվող և վտանգավոր, նաև վերածվել էր ավելի ծանր ոտնձգություններ կատարելուն,

-կինը վնաս է պատճառել բացառապես ոտնձգողին,

-քանի որ ադրբեջանցու ոտնձգությունների բնույթը փոխվել էր՝ ապօրինի մուտք բնակարան, երեխաների նկատմամբ հոգեբանական ներգործություն, կնոջ նկատմամբ ֆիզիկական ներգործություն, հետո կրակոց, որը կարող է անգամ սպանության փորձ դիտարկվել, քանի որ կրակոցը եղել է տանը 3 անձանց ուղղությամբ, կինն ամեն մի ոտնձգության դեպքում իրավունք ուներ պաշտպանվել,

-ադրբեջանցին զինված էր, մասնագիտությամբ զինծառայող էր, կինն անզեն էր, պաշտպանում էր թե՛ իր երեխաներին, թե՛ իրեն, ինչից ելնելով, եթե նա անգամ կյանքից զրկեր 1 անձի՝ 3 անձի կյանք փրկելու համար, կամ զենքի դիմաց կիրառեր այլ զենք կամ դանակ կամ այլ առարկա, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չէր լինի թե՛ քանակական, թե՛ որակական ցուցանիշներից ելնելով՝ առաջնորդվելով ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածով:

Հ․Գ․ Անի Ավետիսյանի փաստաբանը կարող է օգտագործել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի բազմաթիվ նախադեպերն անհրաժեշտ պաշտպանությունը հիմնավորելու համար:

Այդ կինն արժանի է մեծարման, այլ ոչ թե դատապարտման կամ քննադատման»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031