Լրահոս
Օրվա լրահոսը

Տոկաև. Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը

Հոկտեմբեր 08,2026 20:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր Թուրքմենստանի Ավազա բնակավայրում Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների 8-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ:

«Հատուկ նշանակություն է տրվում տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը: Վերջին տարիների դինամիկան ակնառու կերպով վկայում է այդ, ինչպես հաճախ անվանում են, Միջին միջանցքի աճող պահանջվածության մասին», – ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տոկաևը՝ շարունակելով. – «Ենթադրում եմ, որ կարելի կլիներ առայժմ փորձագիտական մակարդակում քննարկել Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնությանը, ինչը կընդլայներ առկա ներուժը և համապատասխանում է մեր բոլոր պետությունների երկարատև շահերին»:

Միջին միջանցքը հայտնի է նաև որպես «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի», այն Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ և անցնում է նաև Կասպից ծովով ու Հարավային Կովկասով: Ներկայումս այդ ճանապարհը շրջանցում է Հայաստանն ու անցնում է Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա երթուղով:

Սակայն Միջին միջանցքի համատեքստում հաճախ հիշատակվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագիծը: Եթե Հայաստանի ապաշրջափակում տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում Միջին միջանցքը կարող է ունենալ երկու զուգահեռ տարբերակ՝ Վրաստանով և Հայաստանով դեպի Թուրքիա:

Բացի Միջին միջանցքից՝ գոյություն ունեն նույնպես գլոբալ բեռնափոխադրման նաև Հյուսիսային և Հարավային միջանցքներ, որոնցից մեկը Ռուսաստանից է կախված, իսկ մյուսը՝ Իրանից: Երկու երկրների հետ էլ արևմտյան երկրներն ունեն խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել