Լրահոս
Օրվա լրահոսը

Անկլավների հարցում 2 կողմն էլ՝ Ադրբեջանն էլ Հայաստանն էլ լուռ են. Արմեն Գրիգորյան

Մայիս 05,2022 16:17

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց, որ մինչեւ այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Գրիգորյանը նշեց, որ ընդդիմության պնդումները, որ եթե կկնքվի խաղաղության պայմանագիր՝ անկլավների հարց է առաջանալու, անհասկանալի են: Նրա խոսքով, ընդդիմությունը երբեմն այնպիսի հայտարարություններ է անում, որ աղերս չունեն իրականության հետ։

«Մինչեւ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ քանի որ անկլավ կա, ե՛ւ Ադրբեջանի՝ Արծվաշենը ե՛ւ Հայաստանի տարածքում անկլավ կա, եւ դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ են այս հարցում եւ այն դեռեւս չի քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ լուծման տարբերակը սա է»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031