Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը ցանկացել է մարմնական վնասվածք հասցնել Լեւոն Քոչարյանին, Վանեցյանին եւ Իշխան Սաղաթելյանին. Ոստիկանությունը բռնել է

Մայիս 07,2022 18:50

Մեր տեղեկություններով, երեկ ոստիկանությունում տեղեկություններ են ստացել, որ մեր համաքաղաքացիներից մեկը՝ մոտ 50-ամյա Գ. Ե.-ն պատրաստվում է խփել, մարմնական վնասվածք հասցնել ընդդիմությունից հատկապես 3 հոգու՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

Ոստիկանության միջամտության շնորհիվ դա կանխվել է, ու այդ քաղաքացուն տարել են ոստիկանական բաժին, որտեղ նա չի հերքել իր մտադրությունը: Քոչարյանին, Վանեցյանին եւ Սաղաթելյանին վնասել պատրաստվող քաղաքացին տվել է խոստովանական բացատրություն ու պատճառաբանել է, որ դեմ է «նախկիններին», չի ուզում, որ նրանք իշխանություն ստանան: Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031