Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Ամբողջ քաղաքական կուսակցության, կուսակցության անդամների նկատմամբ սկսվել է տոտալ հարձակում»

Մայիս 08,2022 11:59

Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները մայիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armine Baloyan» գրառմամբ կայքէջում տեղադրված տեսանյութ են ուսումնասիրել։ Արդյունքում պարզել են, որ Դավիթ անունով մի երիտասարդ հայտնում է, որ իրեն Արծվիկ Մինասյանը, ում եղբայրը համայնքապետ է և ոմն պարոն Մարգարյան հավաքներին և երթերին մասնակցելու համար իրեն տվել են երկու հոգու համար 12.000 դրամ, ամեն մեկի համար` 6.000-ական դրամներ, ինչպես նաև հայտնում է, որ երբ ուզեմ կտան:

Aravot.am-ը այս մասին զրուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ Նա կատարվածը խայտառակություն բնութագրեց և մեզ հայտնեց, որ այժմ գտնվում է Արմավիրի ոստիկանության բաժնում. «Ամբողջ քաղաքական կուսակցության, կուսակցության անդամների նկատմամբ սկսվել է տոտալ հարձակում։ Այդպիսի ապուշություններ, նման հայտարարություններ, նման բաներ, այս իշխանության ձեռագիրն է։ Իշխանությունը տեսել է, որ չի կարողանում ազատագրական այս պայքարի դեմն առնել, սկսել է այդպիսի հիմարություններ անել։ Մասշտաբային խուզարկություններ և բերման ենթարկումներ են կատարում»։

Հետաքրքրվեցինք, թե ճանաչո՞ւմ է արդյոք այդ Դավիթ անունով երիտասարդին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ չգիտի՝ ում մասին է խոսքը. «Չեմ էլ տեսել, թե ինչ է։ Ինձ նոր ասացին, որ այդպիսի հիմար բաներ կան»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Դե լավ մի չքմեղացեք։ Ամբողջ քաղաքն է խոսում որ փողով մարդկանց տանում եք ցույցի։ Դրա համար էլ բան դուրս չի գա։ Դու չպետք է ղեկավարեյիք այս շարժումը։ Դուն Նիկոլին ամրապնդում եք իր տեղում՝ վկան ձեր հինգ հարյուր հոգանոց ցույցերը։ Դուք չլինեիք հազարներ կգային։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031