Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ. Արման Թաթոյան

Մայիս 09,2022 22:33

Ուրեմն, այս օրերին իշխանության տարբեր շրջանակներ իրենց սոցիալական ցանցերով ու կեղծ էջերից սկսել են իմ անվան հետ կապված ուղղորդված արշավներ՝ ծայրահեղ վիրավորանքներով ու ատելությամբ:

Ակնհայտ է, որ անուն-ազգանունս քաղաքական մեծ վախեր է առաջացնում իշխանության պաշտոն ունեցող շատ մարդկանց մոտ:

Երկրի իրական կառավարման ու խնդիրներ լուծելու փոխարեն զբաղվում եք խառնակչությամբ: Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը:

«Ոտքից գլուխ» տապալել եք ձեր առաքելությունը, քանի որ ձեր պաշտոններն ավելի եք գերադասում երկրի շահերից ու անվտանգությունից:

«Լեզվին տվող» պետական ու համայնքային տարբեր ծառայողների հիշեցնում եմ, որ դուք պետք է զբաղվեք ձեր իրական առաքելությամբ՝ Հայրենիքի պաշտպանությամբ ու պետության անվտանգությամբ, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակով, այլ ոչ թե վիրտուալ կոմֆորտի մեջ Ֆեյսբուքի էջերով ու լայքեր հավաքելով:

Ձեզ համար նորից եմ կրկնում այն, ինչ ասել եմ ապրիլի 30-ի իմ հանրային քննարկման ժամանակ՝ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ:

Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության,  իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով:

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031