Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Նիդերլանդահայերը պահանջում են Փաշինյանի  հրաժարականը

Մայիս 11,2022 15:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով Նիդերլանդներում  գտնվող վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Նիդերլանդներում բողոքի գործողություններ են սկսվել տեղի հայության կողմից:

 Ցուցարարները կրում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Գնա», «Արցախը հանձնողը Սյունիքն էլ կհանձնի» «Մարդասպան» եւ նմանօրինակ բովանդակությամբ այլ պաստառներ: Նրանք պահանջում են, որ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանը իրականությունը ներկայացնի երկրի իշխանություններին:

Հիշեցնենք, որ վարչապետի  պաշտոնական այցը սկսել էր Նիդերլանդների Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ  նա ծաղկեպսակ էր դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: