Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ընդհատված ավտոերթ, հրմշտոց ու պարեր՝ քաղաքապետարանի դիմաց․ մայիսի 11-ի անցուդարձը (Ֆոտոշարք)

Մայիս 11,2022 23:25

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններն այսօր սկսվեցին Աբովյան պողոտայում միջադեպով։ Ավտոերթի մասնակիցներին ոստիկանությունը, անվտանգության նկատառումների պատճառաբանությամբ, հորդորեց ավտոերթը չշարունակել Հանրապետության հրապարակում, ինչին ցուցարարները չհամաձայնեցին։ Նրանց բերման ենթարկեցին, մեքենաներն էլ հեռացրին քարշակների օգնությամբ։

Այնուհետեւ Ֆրանսիայի հրապարակից ցուցարարների երթը շարժվեց դեպի Երեւանի քաղաքապետարան։ Երբ նրանք անցնում էին ԱԳՆ-ի դիմացով, մուտքը հսկում էին վահանավոր ոստիկանների շարքերը։

Իսկ քաղաքապետարանի դիմաց րոպեներ շարունակ հրմշտոց տեղի  ունեցավ։ Հետո ցուցարարները պար էին բռնել քաղաքապետարանի դիմաց․ փակ էին մուտքերը միաժամանակ։ Մեկ ժամ անց ցուցարարների կողմից շենքի շրջափակումն ավարտվեց։

Երթը շարունակվեց մինչեւ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հնչեցին հայտարարություններ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ֆոտոշարքը՝ Գեւորգ Մկրտչյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031