Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Աբովյան փողոցը փակած ավտոերթի մասնակիցներին ոստիկանները բերման ենթարկեցին, մեքենաներն էլ հեռացրին

Մայիս 11,2022 16:29

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ այսօր տեղի ունեցած ավտոերթի ընթացքում ցուցարարները փակել էին Աբովյան փողոցը։

Ոստիկանության ներկայացուցիչը, դիմելով ցուցարարներին, հայտարարեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ավտոերթի մասնակիցներին հորդորում են շրջանցել Հանրապետության հրապարակը․ «Առավոտից մենք հասարակական կարգը պահպանել ենք, ավտոերթերն իրականացվել են, ապահովել ենք հանրության եւ երթեւեկության մասնակիցների անվտանգությունը։ Հորդորում ենք փոխել երթեւեկության ուղղությունը դեպի Արամի փողոց»։

Ցուցարարներից մեկը խոսափողով հայտարարեց՝ եթե չթույլատրեն, ապա իրենք մեքենաները կթողնեն փողոցում եւ ոտքով կգնան Ֆրանսիայի հրապարակ՝ հավաքի։ Ոստիկանությունը կրկնեց հորդորը։ Ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ոստիկանության ներկայացուցչին հորդորեց չխոչընդոտել խաղաղ ավտոերթին։ Ոստիկանությունը պնդեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով են նշյալ հորդորը հղում եւ պարտադիր չէ, որ մանրամասնի, թե ինչ նկատի ունի՝ անվտանգության նկատառումներ ասելով։ «Բանավոր նպատակահարմարություն չի լինում, լինում են ցուցումներ»,-հակադարձեց Լիլիթ Գալստյանը։

The police closed the roads leading to the Republic Square and did not allow the cars to enter the square

The police arrested the protesters of the ‘Resistance’ movement who organized a protest car march demanding the resignation of the RA acting Prime Minister Nikol Pashinyan in Yerevan, Armenia

Ոստիկանության ներկայացուցիչը պնդեց, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության պատասխանատուն ինքն է։ Ապա կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցների մի մասին։

Ոստիկանության ներկայացուցիչ Գ․ Այվազյանը լրագրողներին ասաց, որ «ոստիկանության մասին օրենքի» համաձայն՝ ոստիկանությունը լիազորված է բանավոր պահանջ ներկայացնել։

The police arrested the protesters of the ‘Resistance’ movement who organized a protest car march demanding the resignation of the RA acting Prime Minister Nikol Pashinyan in Yerevan, Armenia

The police arrested the protesters of the ‘Resistance’ movement who organized a protest car march demanding the resignation of the RA acting Prime Minister Nikol Pashinyan in Yerevan, Armenia

The police arrested the protesters of the ‘Resistance’ movement who organized a protest car march demanding the resignation of the RA acting Prime Minister Nikol Pashinyan in Yerevan, Armenia

«Այս պահին ոստիկաններն իրենք են խցանում առաջացրել՝ առանց իրավական հիմքի կասեցնելով մեր խաղաղ երթը։ Կարմիր բերետավորները եկել էին հերթական որսի։ Բերման ենթարկեցին բոլոր վարորդներին, մեքենաներն էլ մնացին տեղում»,-իր հերթին լրագրողներին ասաց Լիլիթ Գալստյանը։

Ապա փողոցում մնացած «անտեր» մեքենաները տարվեցին տարհանման ծառայության քարշակներով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031