Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի փոխվարչապետի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա. օրակարգում տնտեսական հարցեր են

Մայիս 17,2022 22:45

Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է մեկնում Թուրքիա։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին տնտեսական հարցերով հանդիպում կունենա  մի շարք գերատեսչություններում։

Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթի հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակության օրակարգային խնդիրը լինելու է Թուրքիայում ներդրումներ կատարելու հարցը։ Պատվիրակության կազմում գտնվող գործարարները գնահատելու են ներդրումների հնարավորությունները Թուրքիայում։

Միջպատվիրակային բանակցությունների օրակարգային հաջորդ թեման լինելու է առևտրային ապրանքների տեղափոխման հետ կապված խափանումների հարցը։

Աղբյուրը հաղորդում է, որ 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով նվազել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները, այնինչ նախորդ տարի ընդհանուր ծավալը կազմել էր 33 մլրդ 25 մլն դոլար։

Նշվում է, որ ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների հետևանքով մի շարք եվրոպական ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից։ Այս ամսից սկսած Ռուսաստանը ԵՄ-ից և Աֆրիկայից ոչ մի արտադրանք չի կարողանալու գնել։

Երկու երկրների պատվիրակությունները քննարկելու են ռուսական շուկայում թուրքական ընկերությունների ներգրավվածությանը միտված քայլերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Թուրքիա՝ մասնակցելու բարձր մակարդակի գործարար համաժողովին։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031