Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագա գործերի նախարարության» առաջին զրույցը՝ Նուբար Աֆեյանի և Էրիկ Էսրաիլյանի միջև

Հունիս 03,2022 13:06

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը նախաձեռնել է ուղիղ զրույց ձևաչափով հարցազրույցների շարք, որոնք անցկացվելու են «Ապագա գործերի նախարարություն» խորագրով: Հարցազրույցները վարելու են հայ և օտարազգի հայտնի գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Նախաձեռնությունն իրականացվում է «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության համագործակցությամբ:

Այս ձևաչափը հնարավորություն է ընձեռելու մտավորականների, գիտնականների, գործարար շրջանակների ներկայացուցիչների ու հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձանց հետ քննարկել տարբեր ոլորտներին, մասնավորապես, գիտությանը, կրթությանը, առողջապահությանը, բիզնեսին և քաղաքականությանը վերաբերող հրատապ հարցեր և հատկապես կենտրոնանալ Հայաստանի և Սփյուռքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների վրա:

Շարքի առաջին հարցազրույցը վարել է ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Կլինիկական բժշկագիտության պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի հետ:

Հարցազրույցների ամբողջական տեսանյութերը հասանելի կլինեն ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի և «ՍիվիլՆեթ»-ի հարթակներում (Facebook, Twitter, YouTube):

«ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930