Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մենք հայրենիքի նկատմամբ ոչ թե պետք է պարտք ունենանք, այլ՝ պատիվ»

Հունիս 15,2022 23:15

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է բարերար Սիլվարդ Բերբերյանին և մարզից Արցախյան վերջին պատերազմում վիրավորում ստացած տղաներին։

Վերջիններս Արարատի մարզպետարանի և Սիլվարդ Բերբերյանի անմիջական աջակցությամբ 3D մոդելավորման դասընթաց են անցել «Արեն Մեհրաբյան» կրթահամալիրում։ Դասընթացին մասնակցություն է ունեցել նաև վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի կինը։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել բարերար տիկնոջը և Արարատի մարզում ակտիվ բարեսիրական առաքելություն իրականացնելու համար նրան պատվոգիր հանձնել։

«Յուրաքանչյուր կարևոր քայլ՝ ի նպաստ Հայաստանի, հայրենիքին ծառայություն է։ Բոլորս մեր տեղում կատարենք մեր աշխատանքը՝ ավելի լավ երկիր կառուցելու համար։ Շնորհակալություն Ձեզ»,– ասել է Սեդրակ Թևոնյանը։

Մարզի ղեկավարը վստահեցրել է, որ մարզային իշխանությունները, Կառավարությունը ամեն բան անում են վիրավոր զինծառայողներին աջակցելու համար։

«Չկա չափելիության միավոր ձեր արածը գնահատելու համար։ Իմացեք՝ դուք ունեք Կառավարության, իմ աջակցությունը։ Հիմա առաջ նայելու, կրթվելու և երկիրը զարգացնելու ժամանակն է։ Մենք հայրենիքի նկատմամբ ոչ թե պետք է պարտք ունենանք, այլ՝ պատիվ։ Ուժեղ լինենք, գործենք ի շահ մեր երկրի ու մեր ժողովրդի»,– ասել է մարզպետը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետարան–մասնավոր համագործակցությամբ նմանատիպ ծրագրերը մարզում կդարձնեն շարունակական։

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930