Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան. ներկան և ապագան». դեսպան Ավետիսյանը ներկայացրել է Արցախյան հիմնահարցն ու հակամարտության կարգավորման գործընթացը, հայ-թուրքական երկխոսության առկա փուլը

Հունիս 20,2022 15:34

Դեսպանության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի համագործակցությամբ հունիսի 15-ին համալսարանում կայացել է միջոցառում՝ «Հայաստան. ներկան և ապագան» խորագրով։ Միջոցառման շրջանակներում ելույթով հանդես է եկել դեսպան Սոս Ավետիսյանը։

Դեսպան Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները, Արցախյան հիմնահարցն ու հակամարտության կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ու հայ-թուրքական երկխոսության առկա փուլը։ Դեսպանը ներկայացրել է նաև դեսպանության գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Ելույթից հետո դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։

Միջոցառման շրջանակներում ելույթներով հանդես են եկել նաև նույն համալսարանի դասախոսներ Ֆրանսիսկո Սուրյանը, Խուլիետա Վարդապետյան-Կաբրալը, Գոհար Խաչատրյանը։

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930