Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր պաշտոնավարման 4 տարին եղել է բարդ և խնդիրներով լի». Գնել Սանոսյանը՝ Տաթևիկ Ռևազյանին

Հունիս 21,2022 22:02

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։ «Ձեր պաշտոնավարման 4 տարին եղել է բարդ և խնդիրներով լի։ Այս ժամանակահատվածը վստահաբար ձեր կենսագրության մեջ կարևոր փուլ կլինի։ Շնորհակալություն այն ամենի համար ինչ արել եք և փորձել եք անել»,-ասել է նախարարը։

Սանոսյանը շնորհավորել է  Միհրան Խաչատրյանին՝ ընդգծելով, որ վերջինս հնաբնակ է, շատ լավ տիրապետում է ոլորտին, ոլորտի խնդիրներին և հույս է հայտնել, որ նա իր փորձն ու  գիտելիքները կծառայեցնի շահ ՀՀ քաղավիացիայի։ «Ես շատ գոհ եմ Ձեր աշխատանքից, Ձեր հետևողականությունից, սրտացավությունից և կարծում եմ, որ հիմա պետք է էլ ավելի մեծ ջանքով, եռանդով ու ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատեք ու ղեկավարեք ոլորտը»,-ասել է նախարարը։

Տաթևիկ Ռևազյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին ՝ նշելով, որ հաջորդիվ էլ կփորձի իր հնարավորությունների սահմաններում  աջակցել քաղավիացիայի կոմիտեին։

Միհրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ են հաղթահարել այն խնդիրները, մարտահրավերները, որոնք այսօր առկա են․«Ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք հաջողելու ենք։ Մեր թիմը պատրաստ է դրան»,-ասել է Խաչատրյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930