Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլու. «Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար»

Հունիս 23,2022 17:30

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Անկարայում աշխատանքային այցով գտնվող Անգլիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ։ Չավուշօղլուն ասուլիսին անդրադարձել է տարածաշրջանային և օրակարգային մի շարք հարցերի։

Նրա խոսքով՝ Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար։

«Ստամբուլում Ռուսաստանի կողմից ծրագրված հանդիպմանը դրական պատասխան ենք տալիս։ Մենք դեմ ենք նաև Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից ուկրաինական հացահատիկի կամ որևէ ապրանքի ապօրինի վաճառքին։ Որպես Թուրքիա՝ մենք նույնպես թույլ չենք տա, որ այն մեզ մոտ գա»,-ասել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ եթե ​​Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա անվտանգ գոտի և Ուկրաինայի տարածքային ջրերից անմիջապես դուրս կառավարման կենտրոն կստեղծվի։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հաղորդմամբ՝ Շվեդիայից և Ֆինլանդիայից պատվիրակություններ են մեկնել Թուրքիա և վերջիններիս գրավոր ներկայացրել իրենց ակնկալիքները։

«Պարոն Իբրահիմը (Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ-խմբ.) և պարոն Սեդաթը (Թուրքիայի ԱԳ փոխնախարար-խմբ.) հստակ արտահայտել են ՆԱՏՕ-ից մեր սպասելիքները։ Եթե այդ երկու երկրները ցանկանում են դաշնակից/ դաշինքի անդամ լինել, ապա պետք է փարատեն ՆԱՏՕ-ի անվտանգության հետ կապված մտահոգությունները»,-ասել է Չավուշօղլուն։

Նա կարևորել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նիստի կազմակերպումը, որը կկենտրոնանա ահաբեկչության հետ կապված թեմաների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930