Լրահոս
Օրվա լրահոսը

29-ամյա մի կնոջ դանակահարելու կասկածանքով բերման ենթարկված 20-ամյա աղջիկը տվել է խոստովանական բացատրություն

Հունիս 24,2022 12:47

Հունիսի 23-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները բուժօգնության են տեղափոխել 29-ամյա կնոջ: Ըստ պարեկների՝ Արամի փողոցում նրան դանակահարել էին:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 01.10-ին Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա կնոջը դանակահարել էր 20-ամյա մի աղջիկ:

Կենտրոնականի քրեական հետախույզները ժամը 06.00-ին Թեյշեբաինիի փողոցում հայտնաբերել և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա աղջկան, որը տվել է խոստովանական բացատրություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930