Լրահոս
Օրվա լրահոսը

Համեմատեք եւ զգացեք առկա քաղաքակրթական անդունդը. 21-րդ դարի վայրագները նպատակաուղղված «ձեռնամուխ են եղել» հայ պատմական ժառանգության ակտիվ ոչնչացմանը օկուպացված տարածքներում. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 28,2022 10:26

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների կողմից Շուշին 1992 թ. մայիսի 9-ին ազատագրելու հիմնական դրդապատճառներից մեկն այն էր, որ ռազմական հենակետ դարձրած այդ բերդաքաղաքից ադրբեջանական կողմը հակամարդկային, հիրավի ֆաշիստական եղանակներով, ռազմական տեխնիկայի տարբեր տեսակների, այդ թվում՝ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերի կիրառմամբ պարբերաբար հրետակոծում էր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Յոթ եւ կես ամիս շարունակ արկակոծվող Ստեփանակերտի տասնյակ հազարավոր բնակիչներ դուրս չէին գալիս ռմբապաստարան ծառայող նկուղներից: Ապրում էին առանց էլեկտրականության, ջրի, կենցաղային տարրական պայմանների: Մի կերպ գոյատեւում էին…
Արդի վավերագրերը վկայում են 20-րդ դարի 1990-ականներին հարբած եւ թմրամիջոցներ լիուլի օգտագործած ադրբեջանցի վայ-մարտիկների «սխրանքների» բազմաթիվ փաստերի մասին: Այդ վայ-մարտիկները միայն իրենց հաճույքի եւ զվարճանքի համար, ընկերների հռհռոցի ուղեկցությամբ, ցանկացած պահի կարող էին սկսել Ստեփանակերտի գնդակոծումը: Եվ նրանք թքած ունեին, թե միջազգային մարդասիրական նորմեր գոյություն ունեն, որ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերի կիրառումը խաղաղ բնակչության դեմ արգելված է, որ արկերից ոչ թե զինվորականներ, այլ խաղաղ մարդիկ, ծերեր, կանայք, երեխաներ են մահանում ու վիրավորվում…

2020 թ. նոյեմբերին Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչներ եռյակ դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով, ադրբեջանաթուրք «ենիչերիները» կրկին զավթեցին Շուշի քաղաքը: Եվ այն մնում է օկուպացված: Մասնավորապես, 2020 թ. հոկտեմբերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) Մայր տաճարը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթարկվեց բացարձակ ու ցուցադրական հրթիռակոծման: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցինիկաբար հայտարարեց, թե դա «հավանաբար հայերն են արել»:

Ողջ աշխարհով մեկ տարածվեցին տաճարին բարբարոսական նպատակաուղղված հրթիռային հարվածներով պատճառված ավերումների լուսանկարներն ու տեսահոլովակները: Ընդ որում, երկրորդ այդպիսի հարվածը հասցվել էր, երբ տաճարում էին ռուսաստանյան լրագրողները, որոնցից Յուրի Կոտենոկը ծանր վիրավորվեց: Այդ ահաբեկչական ակտից հետո ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հովանավորյալ, գործակալության բարձրաստիճան պաշտոնյա Սաադատ Կադիրովան հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումներից մեկի ընթացքում Ղազանչեցոց քրիստոնեական տաճարը լկտիաբար համեմատեց «արտաքնոցի» հետ: Այդ խայտառակ ելույթից հետո Կադիրովան կարծես թե հեռացվել է աշխատանքից…

Ներկայում, Բաքվի վարչակարգի նորօրյա սուլթան Ալիեւ Բ-ի հրահանգով ընթանում է Շուշիի հայ պատմական ժառանգության ակտիվ ոչնչացումը: 21-րդ դարի վայրագները նպատակաուղղված «ձեռնամուխ են եղել» այդ գործընթացին օկուպացված ողջ տարածքներում. արդեն մասնակի ոչնչացվել է Կանաչ ժամ եկեղեցին, պղծվում է հայ Շուշվա խորհրդանիշը՝ Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարը, որի գմբեթը հանել-ոչնչացրել են: Համեմատեք եւ զգացեք առկա քաղաքակրթական անդունդը:

Շարունակելի
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հասարակական գործիչ, հրապարակախոս, Մոսկվայի լրագրողների միության անդամ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930