Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԿՀ-ում գտնվող Իգոր Խաչատուրովի շապիկին Արցախի դրոշն է»․ Վարդեւանյան

Հուլիս 04,2022 14:23

Դիմադրության շարժման մի քանի տասնյակ անդամներ քաղաքական պատվերով շարունակում են կալանավորված մնալ՝ մի քանի ոստիկանի ցուցմունքի հիման վրա միայն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ «Մեր ընկերներից վեցը երեկ ազատ են արձակվել, եւ սա շարունակական բնույթ է կրելու։ Մի քանի շաբաթ առաջ ապօրինի կալանավորված 50 ընկերներ կային, իսկ այսօր՝ 23-24: Սա շատ կարեւոր է»,-նշեց Արամ Վարդեւանյանը։

Նա հայտնեց, որ երեկ կալանավորված Իգոր Խաչատուրովի ծննդյան օրն էր, եւ պատգամավորներն այցելել էին «Արմավիր» ՔԿՀ՝ շնորհավորելու բոլորի անունից․ «Ոչ միայն տրամադրությունն էր տեղը, այլեւ Արցախի դրոշն էր շապիկին։ Պայքարի վճռականությունը նույնպես տեղն էր»։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի որդին՝ Իգոր Խաչատուրովը մեղադրվում է ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար։

Վարդեւանյանը նաեւ տեղեկացրեց, որ վաղը 11-ին հավաքվելու են Արամ Խաչատրյանի արձանի մոտ եւ երթ են իրականացնելու, իսկ ուրբաթ օրը տեղի կունենա հանրահավաք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031