Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի մասնակցի 2022 թ.-ին Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ»-ին

Հուլիս 05,2022 17:30

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը նախկինում կազմակերպել էր փառատոնի ազգային ընտրությունը։

Նշվում է, որ 2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր ակադեմիան չի ընդունի։

Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ: Կազմակերպությունների դուրս գալը կապված էր EBU-ի որոշման հետ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։

Մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում, քանի որ նախորդ տարի՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում 224 ձայնով հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Մալենան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031