Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է 2014թ. Սինջարի եզդիների ցեղասպանությունը

Հուլիս 08,2022 21:44

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շնորհակալություն, Գերմանիա,

Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը:

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։

Բանաձևը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «աշխատել եզդի ժողովրդի տառապանքը թեթևացնելու» ուղղությամբ»։

Շնորհակալություն եմ հայտնում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը` միանալու հանուն պատմական արդարության վերականգնման մղվող պայքարին։

Այո, ևս մեկ կարեւորագույն քայլ եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված միջազգային հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման ծավալվող գործընթացում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031