Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝  հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար

Հուլիս 15,2022 11:19

Հուլիս 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի և Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լիի հետ։

Սենատոր Վան Հոլլենի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը։

Դեսպան Մակունցն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրներին և ընդգծել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման կարևորությունը։

Կոնգրեսական Լիի հետ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերի մասին։

Հանդիպումներին դեսպան Մակունցն ամերիկացի օրենսդիրներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031