Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Դեսպանությունը շարունակելու է, լիազորությունների սահմանում, աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը»

Հուլիս 21,2022 22:30

Հուլիսի 20-ին և 21-ին ՀՀ դեսպան Վ.Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելեց Խարկովի և Պոլտավայի մարզեր:

Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպան Կարապետյանը ներկայացրեց Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր դեսպանության գործունեությունը և Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված տարատեսակ ծառայությունների մատուցման ուղղությամբ արված ծավալուն աշխատանքը:

Դեսպանը միացավ Խարկով ժամանած պատվիրակության անդամների բարեմաղթանքներին՝ ուղղված քաղաքի հայությանը, վստահեցնելով, որ դեսպանությունը շարունակելու է, լիազորությունների սահմանում, աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Տեղում, հյուպատոսական բնույթի տարատեսակ խորհրդատվություններ տրամադրվեցին դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին:

Պոլտավայում ևս ՀՀ դեսպանը պատվիրակության անդամների հետ հանդիպեց համայնքի ներկայացուցիչների հետ եւ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Տեղի ունեցավ աշխույժ զրույց արդի ամենահրատապ հարցերի շուրջ, դեսպանը ներկայացրեց դեսպանության գործունեությունը վերջին ամիսների ընթացքում:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031