Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ

Հուլիս 28,2022 14:50

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ՝ Տարոն Մարգարյանն ու Տիգրան Աբրահամյանը Արցախում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի հարցով ընթացող գործընթացների, անվտանգային սպառնալիքների, Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապված հարցեր։

Կողմերը կարևորել են Հայաստանի ու Արցախի համար առաջնային օրակարգ համարվող հարցերի շուրջ դիրքորոշումների ներդաշնակեցումը, որի հետ կապված քաղաքական խորհրդակցությունները և՛ խմբակցությունների, և՛ կուսակցական մակարդակով պարբերական բնույթ են կրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031