Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Օգոստոս 02,2022 15:23 Share

Ermenihaber.  Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է օգոստոսի 2-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.99կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել