Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում կա 94 շչակի անհրաժեշտություն

Օգոստոս 09,2022 23:09

Այսօր Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստ: Ներկա էին՝ մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, համայնքների ղեկավարներ,  ուժային կառույցների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ներկայացվեց մարզի համայնքների բյուջեների 7 ամիսների սեփական եկամուտները: Հավաքագրման մասով լավագույն ցուցանիշ են ապահովել Տաշիր եւ Մեծավան համայնքները, իսկ նվազագույն ցուցանիշ՝ Սարչապետ եւ Փամբակ համայնքները: Նիստի ընթացքում խոսվեց նաեւ սուբվենցիոն ծրագրերի մասին:

Գյուղատնտեսության վարչության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ այս տարի մարզում 3.5 տոկոսով նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, իսկ մանր եղջերավորներն ավելացել են 14 տոկոսով:

Նիստի ժամանակ խոսվեց նաեւ համավարակի ու պատվաստումների գործընթացի մասին: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի տեղեկացմամբ՝ այս պահին բուժում է ստանում 59 հիվանդ. «Ըստ մոդելավորման տվյալների, պատվաստումների շաբաթական առաջին դեղաչափի թիվը նպատակային ցուցանիշների մինչեւ 70 տոկոս ապահովելու համար պետք է կազմի 2.037, սակայն շաբաթվա կտրվածքով արձանագրել ենք առաջին դեղաչափի կատարման թիվը՝ 53: Մարզում օգոստոսի 2-ի դրությամբ կատարվել է 72. 812 պատվաստում, որն ընդհանուր բնակչության թվի 45.7 տոկոսն է: Փաստացի աճը 0.03 տոկոս է որը շատ ցածր է նախատեսված ցուցանիշից՝ 1.43 տոկոս»:

Նիստի ընթացքում ԱԻՆ ԼՄՓՎ տեղեկացրեց նաեւ, որ այս պահին Լոռու մարզում տեղադրած է 70 շչակ, որոնցով հնարավոր է ազդարարել 31 բնակավայր, շչակների բացակայության պատճառով չի ազդարարվում 82 բնակավայր: Անհրաժեշտություն կա եւս 94 շչակի տեղադրման:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031