Արցախի Քաշաթաղի շրջանից այս օրերին տեղափոխման նպատակով ապամոնտաժվում են պատմամշակութային կոթողները։ Հիշեցնենք, որ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին հրահանգված է մինչեւ օգոստոսի 25-ը լքել իրենց բնակավայրերը։ Aravot.am-ը զրուցել է Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Նա զբաղվում է աշխատանքի համակարգմամբ։

-Հիմնականում մոնումենտալ հուշարձանների մասին է խոսքը՝ խաչքարեր, հուշակոթողներ։ Դրանք տարհանվում են ըստ քաղպաշտպանության պլանի․ քանի որ այդ բնակավայրերի բնակիչները տարհանվում են, տարհանվում են նաեւ մոնումենտալ արվեստի հուշարձանները, գրքային ֆոնդերը, թանգարանային նմուշները։ Այս պահին ամբողջությամբ տեղափոխված են Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, Սուս, Աղավնո համայնքների եւ Բերձոր քաղաքի մոնումենտալ հուշարձանները։ Գործընթացը շարունակվում է։ Աղավնոյում եւ Ներքին Սուսում, աշխատանքն ավարտին է հասնում։ Վաղն ամենայն հավանականությամբ կավարտենք Բերձոր-Գորիս երթուղում գտնվող ճանապարհի եզրերի հուշակոթողների տեղափոխումը։ Մնում է Բերձոր քաղաքի տարածքում որոշ մոնումենտալ հուշարձանների տեղափոխումը։ Խոսքը մոտ 48-50 հուշարձանի մասին է։

Կարդացեք նաև
-Տեղափոխումը եւ կենտրոնացումը լինում է մեկ վայրում, հետո տարբեր առաջարկներ կան մասնավոր անձանց կողմից, նաեւ պայմանավորվածություն ունենք Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, որ պուրակներ կստեղծվեն Ստեփանակերտում, հուշարձանները կտեղադրվեն այդտեղ։ Ամբողջական ցուցակագրումից հետո հուշարձանների ճակատագրի հետ կապված հարցերը կլուծվեն։ Տեղափոխումը կատարվում է ապահով վայր, որեւէ խնդիր չի կարող լինել։ Առկա է ոստիկանական վերահսկողություն։

-Դա մի դեպք է եղել։ Այլ դեպք չի գրանցվել։ Մեկ անձի երեխաները դիմել են, որ իրենց հոր պատվին նման խաչքար կա Բերձորի եկեղեցու պատին։ Զավակները ցանկացել են այն հանել եւ տանել։ Սա է։ Մնացած բոլորը տեղում են։ Ես այսօր եւս տեղում եմ եղել։ Սրբազանի հետ պայմանավորվածությամբ օգնել ենք, որպեսզի թեմը կարողանա հանել եկեղեցական գույքը, ոչ թե, օրինակ, խաչերը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































