Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Մեր հավաքականը հավասարազոր տղաների ընտրանի է, որի կազմում, իրոք, չկային առաջին մեծության աստղեր»

Օգոստոս 13,2022 15:17

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին խնդրեց մեկնաբանել նախարարությունում շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր Հայաստանի տղամարդկանց հավաքականին ոսկե մեդալներով պարգեւատրման ժամանակ իր այն արտահայտությունը, թե տղաները ապացուցեցին, որ թիմում կարեւոր չէ վառ աստղի առկայությունը, երբ Լեւոն Արոնյանը նոր է հեռացել հավաքականից:

«Լրացուցիչ մեկնաբանելու բան չկա: Մեր հավաքականը հավասարազոր տղաների ընտրանի էր: Առաջին մեծության վառ աստղեր չկային 2700 գործակցով, բայց տղաներն ապացուցեցին, որ եթե համերաշխ, իրար զգացող, միասին թիմային ոգով պայքարող շախմատիստներ են, կարող են այսպիսի հզոր արդյունքի հասնեն»,-պատասխանեց Կարեն Գիլոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031