Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ տեսուչները Տաշիրում անհատ ձեռնարկատիրոջ պանրի և թթվասերի թողարկումը կասեցրել են. սահմանվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու

Օգոստոս 15,2022 18:24 Share

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն՝ անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) իրականացվող ստուգման ընթացքում առկա արտադրանքից կատարել են նմուշառում և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Փորձարկման արդյունքները փաստել են, որ «Պանիր» արտադրատեսակը «ԱՑԽՄ», իսկ «Թթվասեր» արտադրատեսակը անտիբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերի պահանջներին:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրամասի «Թթվասեր» և «Պանիր» արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել