Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սպանվել է Պուտինի խորհրդականի դուստրը

Օգոստոս 21,2022 18:44

Շաբաթ օրը Մոսկվայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է Պուտինի խորհրդականի դուստրը: Լրագրող և քաղաքագետ Դարիա Դուգինային սպանած ռումբը տեղադրված էր նրա հորը պատկանող մեքենայի մեջ։

Հարազատներից մեկի խոսքով՝ հենց վերջինս է եղել այս հարձակման թիրախը, որը տեղի է ունեցել շաբաթ, լույս կիրակի գիշերը Մոսկվայի մերձակայքում:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Դուգինը 2021-ին հայտարարել էր «Մենք (Ռուսաստանը) օգնեցինք Ադրբեջանին վերադառնալ Ղարաբաղ՝ զոհաբերելով մեր դաշնակցին (Հայաստանին): Հիմա Բաքվի հերթն է իր խոստումները կատարել…»: Դավաճանություն, որը հրապարակայնորեն ճանաչվել է Ռուսաստանի հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մտերիմ մարդու կողմից։ Նշենք, որ Նարիշկինն ինքը ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովի հավատարիմ ընկերն է։

Ալեքսանդր Դուգինը հայտնի է որպես «եվրասիական» դոկտրինի քարոզիչ, որը Եվրոպայի և Ասիայի միջև Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող մի տեսակ դաշինք է: Նա 2014 թվականից ի վեր Եվրամիության պատժամիջոցների թիրախում է, որոնք ընդունվել են Վլադիմիր Պուտինի բանակի կողմից Ղրիմի բռնակցումից հետո: Վերջին տարիներին Ուկրաինան նաև արգելել է վաթսունամյա քարոզչի գրքերը, վերջինս ստացել էր «Պուտինի Ռասպուտին» մականունը։

Անկեղծ ցավակցություններ Ալեքսանդր Դուգին հորը, ով այժմ ապրում է հայ ծնողների ողբերգությունը։ Նրանց, ում երեխաները զոհվել են 2020 թվականին Կրեմլի դաշնակիցների՝ Ադրբեջանի և Թուրքիայի անօդաչու սարքերի և ֆոսֆորային ռումբերի տակ։ Դիմացինի ոչնչացումը երբեք որևէ խնդրի լուծում չէ:

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլո Պոդոլյակը հերքել է Ուկրաինայի ցանկացած մասնակցություն պայթյունին, որի հետևանքով Մոսկվայի մերձակայքում զոհվել է Վլադիմիր Պուտինի մտերիմ գաղափարակից Ալեքսանդր Դուգինի դուստր Դարիա Դուգինան: Իր հերթին, ռուսական դիվանագիտության խոսնակ Մարիա Զախարովան Telegram-ում գնահատել է. «Եթե ուկրաինական հետքը հաստատվի (…) և դա պետք է ստուգվի իրավասու մարմինների կողմից, ապա դա կլինի Կիևի ռեժիմի կողմից իրականացվող պետական ​​ահաբեկչության քաղաքականություն»։

Աննա ԱԶՆԱՈՒՐ

Լուսանկարը՝ www.arabobserver.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031