Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աղաջանյանը վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց ոսկին

Օգոստոս 21,2022 20:00

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը այսօր արծաթե մեդալ նվաճեց:

Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում հանդիպեց իրանցի Սաեիդ Էսմաելի Լեիվեսիի հետ: Մեր ըմբիշը գոտեմարտի ամբողջ ընթացքում միավորներով ընթանում էր առջեւից: Ու երբ թվում էր, թե հաղթանակն ապահովված է, վերջին վայրկյաններին կորցրեց զգոնությունը և թույլ տվեց, որ մրցակիցը կիրառի չորս միավորանոց հնարք, ինչն էլ մարտի ելքը վճռեց նրա օգտին։

Սուրեն Աղաջանյանը բավարարվեց արծաթե մեդալով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031