Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում 424 քաղաքացի իշխանությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագրման գործով

Օգոստոս 24,2022 17:25

Ermenihaber.  Թուրքիայում 424 մարդ՝ գրողներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և փաստաբաններ համատեղ հայտարարություն են տարածել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի բացահայտված ծրագրի առնչությամբ։

Հայտարարությունում Թուրքիայի իշխանությանը կոչ է արվել գործի անցնել «խորքային պետության» և մաֆիայի ուժերի դեմ։

Դրանում մասնավորապես նշվել է․ «Աննախադեպ բացահայտման ենք ականատես լինում. Պետության ներսում ավազակախմբերի և մաֆիայի չափերը հասել են մի վիճակի, որ հնարավոր չէ թաքցնել։ Հաբլեմիթօղլուի սպանությունը պատվիրող Լևենթ Գյոքթաշի՝ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրն է օրակարգում հայտնվել, որը ցանկացել են կազմակերպել 2016 թվականին, ընդ որում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Ավելի ուշ սպանությունը բացահայտած անձն սպառնացել Է դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Կարո Փայլանին՝ ասելով. «Մենք քեզ երկու անգամ ենք մեր աչքի տակ առել, եթե ուզենայինք, կանեինք»։

Այս սպառնալիքն անհավատալի է։

Ավազակախմբի անդամներն ասում են, որ երկու անգամ հետևել են պատգամավորին, հրաժարվել են սպանել նրան, որպեսզի նա հերոս չդառնա, և նրանք կարողանում են ազատ շրջել՝ առանց ձերբակալվելու կամ քրեական հետապնդման:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիներս, կոչ ենք անում քաղաքական իշխանությանը, բոլոր քաղաքական կառույցներին և ողջ Թուրքիային գործի անցնել խորքային պետության և մաֆիայի ուժերի դեմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեն պնդել է, որ 2016 թվականին Կարո Փայլանի դեմ սպանության ծրագիր է մշակվել։ Նա Instagram-ի իր էջում կատարած գրառումներում նշել է, որ զենք էր տարվելու խորհրդարան և Կարո Փայլանը սպանվելու էր։ Փայլանն օրեր առաջ սպանության ծրագրի բացահայտման համար հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031