Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում են Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբի 30-ամյակը նշելու նպատակով. Արթուր Թովմասյանն ընդունել է Զաքար Քեշիշյանին

Սեպտեմբեր 01,2022 13:55

Սեպտեմբերի 1-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար  Զաքար Քեշիշյանին։

Արթուր Թովմասյանը ողջունել է պարոն Քեշիշյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՝ընդգծելով, որ Շուշիի «Վարանդա» երգչախմբի օրինակը Սփյուռքի կողմից Արցախում  իրագործած աշխատանքներից լավագույնների շարքում է։

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը կիսվել է վերջերս Լիբանան և Կիպրոս կատարած այցերից ստացած  տպավորություններով։

Զաքար Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Արցախում են Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի 30-ամյակը նշելու նպատակով։ Այդ առիթով Ստեփանակերտում երգչախումբը իրականացնելու է համերգաշարեր։

Հանդիպմանը, որին ներկա էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, անդրադարձ է կատարվել Սփյուռքի ներուժի  ներգրավմամբ Արցախում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված աշխատանքներին։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930