Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2021 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

Սեպտեմբեր 07,2022 18:13

Սեպտեմբերի 7-ին  Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած «ԱյԲիԷմ» (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին՝ ուղեկցությամբ  «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։

Հանդիպման սկզբում «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենը, անդրադառնալով ընկերության  կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 2021թ․ դափնեկիր Լեոն Սթոկին և նրա ներդրումը նորարարական տեխնոլոգիաների ստեղծման գործում։

Շնորհավորելով  Լեոն Սթոկին  ՀՀ  պետական  մրցանակին արժանանալու առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերջինիս մաղթեց նորանոր իրագործումներ՝ ի նպաստ մարդկության անվտանգ և ապահով կյանքի կերտման։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարների վերաբերյալ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930