Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր զավակներն արդեն պետք է շրջեն պատմության այս մռայլ էջը, թոթափեն պարտվողի խարանը, և հավերժացնեն Տարոն Անդրեասյանի, և բազմաթիվ հայտնի և անհայտ Տարոնների հիշատակը. Ավետիք Չալաբյան

Սեպտեմբեր 09,2022 10:39 Share

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կյանքի օրոք ես բախտ չեմ ունեցել ճանաչել Տարոն Անդրեասյանին, և ինչպես դուք բոլորդ, նրա մասին իմացել եմ տելեգրամյան ալիքում հրապարակված անհավանական կադրերից։ Տարոնը մեկն էր այն բազմաթիվ հայորդիներից, որ կամավոր մեկնել էր պատերազմ, սակայն մեկն այն քչերից, որը ոչ միայն հրաժարվել էր նահանջել, այլև միայնակ որոշել էր կանգնեցել թշնամուն, և իր ու հայրենիքի պատիվը վեր դասելով կյանքից, զոհաբերել էր այն գիտակցաբար և անվարան, ահ ու սարսափ պատճառելով թշնամուն։

Հետադարձ գնահատելով Տարոնի սխրանքը, կարելի է պնդել, որ եթե բոլորս, կամ գոնե մեր մեծամասնությունն ունենար Տարոնի անձնվեր գիտակցությունը, մենք կհաղթեինք այս պատերազմում, ինչպես հաղթել էինք նախորդում, այսօր էլ չէինք ապրի պարտվածի խարանով, հաղթողը պարբերաբար չէր ստորացնի մեզ նոր ոտնձգություններով և զիջումների պահանջով։ Ցավոք, այս անգամ այդպես չստացվեց, Տարոնները մնացին փոքրամասնության մեջ, և իրենց կյանքով հատուցեցին մեծամասնության անտարբերության, նյութապաշտության և վախերի համար։

Մենք սակայն Տարոնի հիշատակի առաջ անանց պարտք ունենք։ Եթե մենք ցանկանում ենք, որ նրա սխրանքն իմաստավորվի, որպեսզի նրա թափված արյունից նոր ծիլեր դուրս գան, որպեսզի մեր ազգը հարատևի՝ մենք մեր զավակներին պետք է դաստիարակենք տարոնաբար՝ անձնվեր, խիզախ և հայրենասեր։ Մեր զավակներն արդեն պետք է շրջեն պատմության այս մռայլ էջը, միասին նոր հաղթանակներ կռեն, թոթափեն պարտվողի խարանը, և հավերժացնեն Տարոն Անդրեասյանի, և բազմաթիվ հայտնի և անհայտ Տարոնների հիշատակը։

Հավերժ փառք քեզ, Տարոն Անդրեասյան, փառք քո ապրած կյանքին և քո անմահ սխրանքին, և խորին խոնարհում քեզ ծնած և սնած ծնողներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930