Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը Մխչյանում այցելել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի տուն. (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2022 23:07

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի ընտանիքին: Վարչապետի տիկնոջը դիմավորել են Տարոնի` հայրը` Հարությունը ու եղբայրը` Վահեն:

Տարոնը Անդրեասյանը հայտնի տեսանյութի տղան է, որտեղ նա միայնակ կանգնած է մի քանի տասնյակ ադրբեջանցիների առաջ, որոնք Տարոնին հորդորում էին գերի հանձնվել, խոստանում չվնասել ու երրորդ երկիր փոխանցել: Սակայն Տարոնն այլ որոշում է կայացրել. պարզել է ինքնաձիգը, կրակել մինչև վերջին շունչը ու սպանվել:

Տարոն Անդրեասյանը արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 26 տարեկան էր: 5 տարուց ավելի ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստան էր վերադարձել հոկտեմբերի 5-ին՝ պատերազմը սկսվելուն պես և շտապել կամավորագրվել՝ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար։

Տարոնին, իր շտապողականությանը հակառակ, միայն հոկտեմբերի 19-ին է հաջողվել համազգեստ հագնել, 2 օր անց արդեն Արցախում է եղել` դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր:

Աննա Հակոբյանի խնդրանքով Տարոնի հայրը պատմել է որդու հետ ունեցած վերջին հեռախոսազանգի մասին։ Հարությունը տղայի հետ վերջին անգամ հոկտեմբերի 26-ին է խոսել: Տարոնն ասել է, որ շրջափակման մեջ է հայտնվել: Հորն ասած վերջին խոսքերն են եղել, որ ինքը ոչ մի պարագայում գերի չի ընկնի և ինքն իրեն կպայթեցնի։

Հարությունի ունեցած տվյալներով, դեպքերը Քաշունիքում են եղել (Սանասար): Տարոնի հետ ևս մեկ տղա է եղել, սակայն հակառակորդի կրակից թաքնվելու ընթացքում կորցրել են իրար:

Տարոնի վաշտը նահանջել է, բայց նա որոշել է մնալ ու շարունակել իր պայքարը: Հայրը մտածում է, որ տեսանյութը հոկտեմբերի 27-ին է նկարահանված, իրեն հասած տեղեկություններով 4 ադրբեջանցու է սպանել։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Տարոնի ծնողներին, որ կարողացել են նման տղա դաստիարակել, ում գործած սխրանքն անգնահատելի է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930